Արտակարգ իրավիճակ, ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը          Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին    

20 հոկ 2022 11:10

Առիթը բաց թողեցինք.Իրանը հստակ զգուշացնում է՝ կարող է զորք մտցնել հարևան երկրներ...

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Ավելի քան 1 ամիս սպասելով Հայաստանին մեկնած ձեռքի պատասխանին՝ Իրանը սեփական նախաձեռնությամբ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի և Հայաստանի սահմանների մոտ։
Հիշում եք, օրեր շարունակ կոչ էի անում բանակցել Իրանի հետ և անել համատեղ զորավարժություններ։
Դա պատահական չէր, և դրա նպատակը ավելի մոտեցնելն էր հայ-իրանական ռազմավարական շահերը։ Ցավոք, Հայաստանի քաղաքական իշխանությունը կրկին որոշեց գնալ թուրքական ճանապարհով։
Հիմա Իրանը հստակ զգուշացնում է՝ կարող է զորք մտցնել հարևան երկրներ ու թույլ չտալ սահմանների փոփոխություն։ Նույնիսկ փորձարկել է Արաքս գետի վրա լողացող կամուրջը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր