Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

20 հոկ 2022 12:58

35 մլրդ դրամ` ՊՆ-ի շենք-շինությունների շինարարության համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 35 մլրդ դրամ` շենքերի ու շինությունների շինարարության նպատակով։


Որոշումը գործադիրն ընդունել է առանց զեկուցման ու քննարկման։ Թե ինչ շինարարության մասին է խոսքը, կառավարության կայքում հրապարակված նախագծով ևս չի բացահայտվում։
Նշվում է, որ այս գումարը հատկացվելու է 2022 թվականի պետական բյուջեով ՊՆ-ին հատկացված միջոցներից։ Նախագծի համաձայն` քանի որ այդ գումարը «պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» հոդվածով նախատեսված չէ, այն «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածին կփոխանցվի «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի ընդհանուր բյուջեից։


Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` առանց հասարակական քննարկման փուլի։


Աղբյուրը՝ armeniasputnik.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր