Խնձորը օգնում է դանդաղեցնել ծերացումը, ինչպես նաև բարելավում է արյան կազմը          Սեպտեմբերի ֆինանսական աստղագուշակ կենդանակերպի նշանների համար       Սեպտեմբերի 2-ին և 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 հոկ 2022 14:28

Էրդողանն ու Ալիևը բացել են Կովսականի օդանավակայանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռ վայրէջք է կատարել Արցախի գրավյալ Կովսականի օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը հինգշաբթի կարմիր ժապավեն են կտրել՝ նշելով Արցախի օկուպացված տարածքում Կովսականի (Զանգելանի) միջազգային օդանավակայանի բացումը։

Վերջիններս ստուգել են թուրքական ընկերությունների մասնակցությամբ մեկուկես տարում կառուցված օդանավակայանի տարածքը, գրում է Anadolu-ն։

Նախագահներին հանձնվել են օդային նավահանգստի խորհրդանշական բանալիները։

Օդանավակայանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Կովսական (Զանգելան) քաղաքի մոտ եւ սահմանակից է Իրանի եւ Հայաստանի հետ։

Օդանավակայանը կարող է ընդունել  բոլոր տեսակի օդանավեր, ներառյալ՝ ծանր լայնաֆյուզելյաժային ինքնաթիռներ։ Թռիչքուղին կազմում է  3000 մ երկարություն եւ 60 մ լայնություն։ Տերմինալը կարող է ժամում սպասարկել  200 ուղեւորի։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր