Ադրբեջանում լինելու է այն, ինչ եղավ Հայաստանում 2018-ին.Ալիևի իշխանության փլուզումը պայթեցնելու է ողջ Ադրբեջանը
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ապրելու բանաձևը մեկն է. ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն. նոր ստատուս քվո՝ հիմնված նոր ձևավորված ուժերի հավասարակշռության վրա:
Սա այն է, ինչին պետք է ձգտի Հայաստանը, սա այն էր, ինչ արեց Ադրբեջանը 1994-ին և 26 տարի հետո՝ օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից, կարողացավ հասնել ռևանշի:
Իսկ նոր ստաուս-քվոյի համար անհրաժեշտ է նոր բանակցող, ով զերծ կլինի գործող բանակցողի կողմից ձեռք բերած բանավոր պայմանավորվածություններից, նոր բանակցող, ում հետ տարածաշրջանային կենտրոններն ու համաշխարհային խաղացողները կկարողանան պայմանավորվել:
Ադրբեջանում վաղ թե ուշ լինելու է այն, ինչ եղավ Հայաստանում 2018-ին, Ալիևի իշխանության փլուզումը պայթեցնելու է ողջ Ադրբեջանը, ինչին մենք պետք է պատրաստ լինենք. պատրաստ լինենք պատժել թշնամուն և վրեժ լուծել մեզ հասցրած ցավի, տառապանքի ու նվաստացման համար:
Յուրաքանչյուր Հայ մարդ պետք է ապրի այդ ձգտումով, նպատակով, սեղմի բռունցքը՝ ճիշտ պահին պատասխան հարված հասցնելու և կորցրածը վերադարձնելու համար: Խաղաղության պայմանագիր ՉՊԵՏՔ Է ստորագրվի, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ հնարավորություն տալով Հայաստանին ապրել, ուժեղանալ ու ճիշտ պահին հաղթել...»: