Ռուսաստանը հերքում է Փաշինյանի հայտնած «նորությունը»,Արցախից հեռանալու մտադրություն չունեն.«Հրապարակ»

Փաշինյանի հայտնած այս տեղեկությունն Արցախի նախագահն ու քաղաքական ուժերն իբրեւ բոթ են ընդունել, քաղաքական դաշտը մի քանի օր է՝ գործի է դրել բոլոր կապերը՝ ՌԴ-ից ճշտելու այս տեղեկատվության հավաստիությունը։ Նախատեսել են մեկնել Մոսկվա եւ տարբեր գործիչների են խնդրել, որ իրենց «կանալներով» ճշտեն, թե որքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը։
Երեկ մեզ ասացին, որ Ռուսաստանի բարձրաստիճան տարբեր շրջանակներից հերքել են Փաշինյանի հայտնած «նորությունը», ասել են, թե իրենք չեն պատրաստվում Հարավային Կովկասը նվիրել ուրիշներին եւ Արցախից հեռանալու մտադրություն չունեն։ Ի դեպ, առաջիկայում նաեւ ԱՀ նախագահի այց է նախատեսվում Մոսկվա, որից հետո պատկերն առավել ամբողջական կդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում