Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 հոկ 2022 15:35

Տեսանյութ. Ռուսական նավը 2 խարիսխ ունի՝ Հայաստանը և Տաջիկստանը.Արևմուտքի ողջ խնդիրը Ռուսաստանը պահող խարիսխը՝ Հայաստանը, վերացնելն է

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Փաստինֆո»-ի եթերում նշել է, որ Արևմտյան տերությունների հիմնական խնդիրը Ռուսաստանի տրոհումն է, սակայն Ռուսաստանն ընդդիմանում է և փորձում է սեփական քաղաքականությունը վարել: Այս նպատակին հասնելու համար Արևմուտքը տարածաշրջանային երկրներին փորձում է ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմում․ «Ռուսական նավը երկու խարիսխ ունի՝ Հայաստանը և Տաջիկստանը: Հայաստանը որպես Ռուսաստանին պահող խարիսխ՝ 99 տոկոս դերակատարություն ունի, Տաջիկստանը՝ 1 տոկոս: Արևմուտքի ողջ խնդիրը Ռուսաստանը պահող խարիսխը՝ Հայաստանը, վերացնելն է: Հայաստանը վերացնելու դեպքում վերանում է Ռուսաստանից դեպի հարավ ընկած տարածաշրջանում որևէ պատնեշ, և թուրքական աշխարհը՝ թուրքական յաթաղանը, միավորվում է։ Այս պայմաններում Հայաստանը կարող էր Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի հիմնական կապող օղակը լինել»։


Խոսելով Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին՝ Իսագուլյանն ասել է․ «Նույնիսկ այս պայմաններում ՌԴ-ը մատակարարում է բոլոր այն անհրաժեշտ ռազմական տեխնիկան, որ ՀՀ-ը պահանջում է, դեռ մի բան էլ ավելի։ Ես կարող եմ նույնիսկ ասել՝ ինչ զինատեխնիայից ինչ քանակ է ներմուծվել Հայաստան՝ ՌԴ համար այս ծանր օրերին, և Հայաստանում գտնվում են մարդիկ, որոնք առանց իմանալու խոսում են․․․»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր