Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել          Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է       Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով    

25 հոկ 2022 16:55

Զատուլինը հրապարակել է Հայաստանից ստացած նամակը

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը Թելագրամի իր ալիքում հրապարակել է Հայաստան իր մուտքն արգելված լինելու մասին ստացած նամակը։


Նամակին կից գրառմամբ նշվում է, որ Զատուլինի համար այն անսպասելի էր ու վիրավորական։


«Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպԴա մեզ համար հանկարծակի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Ինձ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ, իմ հայտարարությունները վնաս են հասցնում  ՀՀ-ին»,-նշել է նա։


Նշվում է, որ նամակը Զատուլինի էլեկտրոնային փոստին ստացվել է այսօր՝ հոկտեմբերի 25-ին։ Նամակը ՌԴ պատգամավորին ուղարկել է Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, որը նախկինում եղել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։


Զատուլինը հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» նախագահն է։ Ակումբի կազմում ընդգրկված են հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, վերլուծաբաններ և քաղաքագետներ Հայաստանից և Ռուսաստանից։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Երևանում հոկտեմբերի 28-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր