Ինչ ասել եմ՝ փաստերով հիմնավորվող են, գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում գտնվող առկա գործ          Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի       Սոցհարցումով Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփից առաջ է անցել մեկ տոկոսով    

27 հոկ 2022 16:55

Ռուսաստանի ռազմական պարտությունը կասկածելի է .եվրոպական երկրները թույլ են և չեն հասկանում, որ ԱՄՆ-ն իրենց օգտագործում է Մոսկվային թուլացնելու համար

Ֆրանսիական Geopragma վերլուծական կենտրոնի նախագահ Կարոլին Գալակտերոսը խոսել է այն մասին, թե ինչ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում։ Այս մասին նա գրել է Valeurs Actuelles ամսագրի հոդվածում։ Գալակտերոսի կարծիքով՝ Մոսկվայի հաղթանակը Վաշինգտոնին կզրկի վերահսկողությունից Եվրոպայում։


«Ռուսաստանի հաղթանակը շատ տհաճ կլինի Վաշինգտոնի համար: Այն սպառնում է աշխարհաքաղաքականորեն «կորցնել» թուլացած և մասնատված, բայց հնազանդ Եվրոպային։ Արևմուտքը գտնվում է ծանր վիճակում և պետք է ողջ դուրս գա այդ դրությունից»,- ընդգծել է կենտրոնի ղեկավարը։


Հեղինակը կասկածում է Ռուսաստանի ռազմական պարտությանը: Նա նաև սխալ է անվանել Եվրամիության խաղադրույքը «սպառազինությունների մրցավազքում» հաղթելու վրա։ Նրա խոսքերով՝ եվրոպական երկրները թույլ են և չեն հասկանում, որ ԱՄՆ-ն իրենց օգտագործում է Մոսկվային թուլացնելու համար։


«Ներկայացումը ծախսատար է: Երբեմն գինն այնքան աստղաբաշխական է լինում, որ ավելի լավ է ընդհանրապես չմտածել դրա մասին։ Ահա, թե որքան արժեն, օրինակ, մեր վերջին անախորժությունները. Ֆրանսիան ընկել է լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ»,- նշվում է հոդվածում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր