Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ          Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»       Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան    

28 հոկ 2022 10:33

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Սամարղանդ մեկնելու, միայն ինքնաթիռի ծախսը կազմում է մոտ 25 մլն դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին մեկնել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի ամբողջ պատվիրակությունն այնտեղ է մեկնել ՀՀ վարչապետին սպասարկող նախագահական ինքնաթիռով: Մեզ հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Ժամանակի և լոգիստիկայի պատճառով ընտրվել է այդ եղանակով Սամարղանդ մեկնելու տարբերակը»:


Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցում է 13 անձ, որից 5-ը՝ պատգամավոր: Պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 անձի փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, իսկ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: Տեղեկացնենք, որ նախագահական ինքնաթիռի ծախսը կազմում է մոտ 25 մլն դրամ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր