Եթե Երևանը գտնում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է կատարել նման ընտրություն, բայց ոչ մեր հաշվին          Ռուբլին էժանացել է, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 4-ի համար       Հունիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 հոկ 2022 11:20

Եթե խաղաղության պայմանագիրը լինի, ՔՊ-ն կկարողանա ապահովել խաղաղություն Գեղարքունիքի մարզում. մարզպետ

Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակիչների մոտ 80 տոկոսը վերադարձել է: Այս մասին այսօր` ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը


Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը՝ մարզպետը նշեց, որ ամբողջությամբ ներկայացվել է իրավիճակը Գեղարքունիքում, առաքելությունն իր գործունեությունն արդեն սկսել է:


Մարզպետը նշեց՝ վստահ է՝ եթե խաղաղության պայմանագիրը լինի, ՔՊ-ն կկարողանա ապահովել խաղաղություն Գեղարքունիքի մարզում:


Թե որքան առաջխաղացում ունի թշնամին Վարդենիսի հատվածում՝ մարզպետը կոչ արեց այդ հարցով դիմել ՊՆ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր