էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

31 հոկ 2022 10:24

Ծառայողների թվաքանակը պետք է պակասի, աշխատավարձը՝ ավելացվի, լինելու են բարձր պահանջներ. Իոաննիսյանը՝ գվարդիայի մասին

Օրերս շատ արդյունավետ քննարկում եղավ՝ կապված Ոստիկանության զորքերի ռեֆորմի ու Ազգային գվադիայի ստեղծման մասին:


Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ արդարադատության նախարարության կազմակերպած քննարկմանը շատ պրոդուկտիվ, բաց, ազնիվ ու խնդիրները չթաքցնող քննարկում եղավ Ոստիկանության զորքերի, Ոստիկանության ակադեմիայի, Պարեկային ծառայության, Զինված Ուժերի, քաղհասարակության ու միջազգային գործընկերների հետ:


«Ըստ էության, կոնսենսուսային է, որ ռեֆորմի գլխավոր բաղադրիչը կրթությունն է. գվարդիայի ծառայողները պետք է լավ տիրապետեն իրենց գործին ու զանգվածային միջոցառումների ժամանակ ուժի կիրառումը լինի վերջին հերթին:


Բարձրացվեցին հարցեր կապված զանգվածային միջոցառումների, պատերազմների, համաճարակների, երկրաշարժերի, ահաբեկչությունների ժամանակ ազգային գվարդիայի անելիքների ու կարողությունների հետ:


Նշմարվում է նաև այն, որ ծառայողները չեն կարող պարզապես վերանշանակվել. ծառայողների թվաքանակը պետք է պակասի, աշխատավարձը պետք է ավելացվի, ծառայողների նկատմամբ լինելու են բարձր պահանջներ, լինելու են ընդունելության ու վերապատրաստման (կրթության) նոր ստանդարտներ:


Հույս ունեմ, որ այս բարեփոխումը ավելի քիչ դիմադրության կարժանանա, քան Ոստիկանության համակարգի մյուս բարեփոխումները»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր