Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

01 նոյ 2022 10:17

Արցախի կիրակնօրյա հանրահավաքը մտահոգել է ՀՀ իշխանություններին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Արցախի կիրակնօրյա տպավորիչ հանրահավաքը մտահոգել է ՀՀ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը նախապես «ռազվեդկա» է գործուղել Արցախ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ, որ առաջին ձեռքից ինֆորմացիա հասցնեն իրեն։ Կիրակի Արցախում է եղել ոչ միայն Արմեն Աբազյանը, այլեւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ուժային մեկ այլ ղեկավար եւս։ Փամբուխչյանը մասնակցել է ԱՀ ԱԻՆ ծառայության կազմավորման 30-ամյակին, սակայն միջոցառումից հետո մնացել է եւ հետեւել բազմահազարանոց հանրահավաքին։


Հիշեցնենք, որ կիրակի օրն Արցախում քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության գործող եւ նախկին 2 նախագահների` Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: Այն ուղեկցվեց Արցախի խորհրդարանի հայտարարությամբ, որով կոչ էին անում ՀՀ իշխանություններին՝ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։


Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներն ադրբեջանական մի ապատեղեկատվություն էլ հերքեցին: Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը հայաթափվել է` հազիվ 50 հազար մարդ է ապրում: Մինչդեռ հանրահավաքին ֆիզիկապես մասնակցել է մոտ 60-65 հազար մարդ, ինչը վկայում է այն մասին, որ Արցախում այսօր իրոք ապրում է մոտ 120 հազար մարդ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր