Արարատյան դաշտում գիշերը սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-6-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 5-8 մ/վ: Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ: