Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում          Հունիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Երևանում հրեական սինագոգի գույքը վնասել են․ ըստ մեղադրվող անձի՝ եղել է ազգային թշնամանք    

02 նոյ 2022 11:10

Ադրբեջանը որքան էլ ցանկանա դրանք հերքել, դրանք չեն կարող հերքվել ու չեն կարող գոյություն չունենալ

Ադրբեջանը եկել էր Սոչի, որպեսզի չեղարկեր Պրահայի հայտարարությունը և Պրահայում հնչած հայտարարությունը, մասնավորապես, որտեղ որ խոսք է գնում այն մասին, որ կողմերը իրենց հանձնառությունն են ստանձնում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` անդրադառանալով Սոչիում տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովին:


«Երկրորդ արձանագրումն այն էր, որ Ադրբեջանին ոչ միայն չհաջողվեց տապալել Պրահայի հայտարարությունը՝ այլ ավելին՝ Սոչիի հայտարարության մեջ ևս արձանագրվեց ու հղում կատարվեց Ալմա-Աթայի հռչակագրին, և սա նշանակում է, որ այս հայտարարությամբ ՌԴ-ն ևս հայտարարեց ՀՀ՝ միջազգայնորեն ընդունված սահմանները և տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ ինչից էլ արվում է պարզ հետևություն, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ինչից ևս արվում է մեկ այլ հետևություն, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ Ադրբեջանին դուրս բերելու ՀՀ ինքնիշխան տարածքից»,-ասաց նա։


Կոնջորյանի կարծիքով` փաստացի արձանագրվել է, որ ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը, ճանաչում են Հայստանի տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրով, ինչը չափազանց կարևոր է,


«Դա նշանակում է, որ ապագա դելիմիտացիայի գործընթացը ևս պետք է իրականացվի այդ սահմանների համատեքստում, և դրանով փաստացի արձանագրվում է, որ բոլոր կողմերը ճանաչում են, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք»,- ասաց նա։


Անդրադառնալով այն հարցին, որ հայտարարությունում նշված չէ Լեռնային Ղարաբաղ անունը, Կոնջորյանն ասաց. «Ադրբեջանի նախագահը անընդհատ փորձում է առաջ տանել այն թեզը, որ հարցը լուծված է, բայց շատ պարզ բան գոյություն ունի, որ այս հայտարարության մեջ նախ և առաջ հղում է արվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որտեղ իր հերթին արձանագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Լաչինի միջանցքը և արձանագրված են տարբեր հանգամանքներ, ու Ադրբեջանը որքան էլ ցանկանա դրանք հերքել, դրանք չեն կարող հերքվել ու դրանք չեն կարող գոյություն չունենալ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր