Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

05 նոյ 2022 18:00

Twitter-ից աշխարհով մեկ ստեր են ժայթքում․ Բայդեն

Twitter սոցցանցից, որը վերջերս ձեռք է բերել ձեռնարկատեր Իլոն Մասկը, աշխարհով մեկ ստեր են ժայթքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ամերիկայում այլևս խմբագիրներ չկան»,-ասել է Բայդենը, որի խոսքերը Twitter-ում հրապարակել են Սպիտակ տանը ասուլիսին ներկա մի շարք լրագրողներ։
Հոկտեմբերի վերջին Մասկը վերջապես փակեց Twitter-ի ձեռքբերման 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը: Նա խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ է քննադատվել կոշտ գրաքննության համար և ստեղծել բովանդակության մոդերացիայի խորհուրդ, իսկ մինչ այդ խորհուրդը չաշխատի՝ խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ գլոբալ որոշումներ չկայացնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր