«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

26 փետ 2025 13:31

Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի ցուցակը, նրա կարողությունը գնահատվում է 419,4 միլիարդ դոլար

Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի ցուցակը, նրա կարողությունը գնահատվում է 419,4 միլիարդ դոլարԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը։ Այս մասին ասվում է Wall Street Journal-ի հրապարակման մեջ։

Համաձայն 24 կետից բաղկացած վարկանիշի՝ Մասկը, որի կարողությունը 2025 թվականի փետրվարի դրությամբ գնահատվում է 419,4 միլիարդ դոլար, աշխարհի ամենահարուստ մարդն է։

Նրանից բացի վարկանիշում ընդգրկվել են ամերիկյան առցանց առևտուր իրականացնող Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (263,8 միլիարդ դոլար), ֆրանսիական LVMH շքեղ ապրանքներ արտադրողի սեփականատեր Բեռնար Արնոն (238,9 միլիարդ դոլար)

Ինչպես նշում է Wall Street Journal-ը, աշխարհի 24 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կազմում է 3,3 տրիլիոն դոլար։ Ընդ որում, նրանցից 16-ի կարողությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարը, ընդգծում է թերթը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր