Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 15-ի համար          Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս․«Հրապարակ»       Աստղաբաշխականի ձգտող գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ»    

09 նոյ 2022 11:10

Մեզ համար անհասկանալի է Ադրբեջանի անհանգստության պատճառը ՀՀ-ի հետ մեր բարիդրացիական մակարդակով բնական շփումների վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Կանանին ճեպազրույցում հայտարարել է, որ Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու ճանապարհով։


Ինչպես գրում է Mehr գործակալությունը, նա այս մասին ասել է վիճելի հայ-ադրբեջանական շարունակվող լարվածության ֆոնին։


Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է հարևանների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության վրա, ասել է խոսնակը:


Իրանը դատապարտում է «ադրբեջանական տարածքների օկուպացիան» (չակերտները՝ Tert.am) և աջակցում կովկասյան երկրների միջև վեճի խաղաղ լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան, ասել է Կանանին։


Իսլամական Հանրապետությունը, հավելել է նա, ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները լուծելու տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ երկկողմ, եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմով, որում ներկայացված են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը գումարած Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։


Իրանցի պաշտոնյան մատնանշել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախօրեին արված հայտարարությունները, որոնց միջոցով նա դժգոհություն էր հայտնել Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև վերջին հանդիպումների կապակցությամբ՝ Թեհրանին մեղադրելով Երևանին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերելու համար։


«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»,- ասել է Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։


Նա ասել է, որ արդեն մոտ երկու տարի է, ինչ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաները տարբեր քաղաքական, ռազմական և անվտանգության մակարդակներում կապի մեջ են Հայաստանի Հանրապետության տարբեր պաշտոնյաների հետ՝ ճանապարհ հարթելով դեպի խաղաղություն և բարեկամություն, ինչին աջակցել է Իսլամական Հանրապետությունը։


«Սակայն մեզ համար անհասկանալի է նրանց անհանգստության պատճառը Հայաստանի հետ մեր բարիդրացիական մակարդակով բնական շփումների վերաբերյալ»,- ասել է Քանանին:


ԱԳՆ խոսնակն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների երկայնքով վերջին զորավարժանքները սովորական և նախապես ծրագրված քայլ էին, ինչի մասին ավելի վաղ պաշտոնական ուղիներով տեղեկացվել էր շահագրգիռ հարևաններին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր