Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

09 նոյ 2022 16:55

Տեսանյութ. Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս. Վիգեն Խաչատրյան

Ռուսական տարբերակը հենվում է այն մոտեցման վրա, որ ռուսական խաղաղապահները պետք է մնան, եւ Ղարաբաղի կարգավիճակը կճշտվի, բայց այդ մոտեցման հեղինակները, ի դեմս ՌԴ նախագահ Պուտինի, պնդում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն խաչատրյանը:

«Արեւմուտքն էլ է ասում՝ Ղարաբաղն Ադրբեջան է, բայց եկեք կարգավիճակը հիմա ճշտենք, չթողնենք ապագային: Սա է տարբերությունը: Այսինքն բոլորն ասում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է, այդ դեպքում ո՞վ է ասում, որ Ղարաբաղը տալիս են Ադրբեջանին:

Հայաստանի իշխանությունը հասկանալով, որ բոլորն ասում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է, չի բանավիճում դրա շուրջ, որ Ադրբեջան չէ, որովհետեւ այդ դեպքում կասեն՝ ցտեսություն, գնացեք Ադրբեջանին ու Թուրքիային համոզեք դրանում, մենք չկանք: Այսինքն մենք մնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դիմաց եւ այդ պարագայում նրանք ղարաբաղցիներին կհռչակեն սեպարատիստներ, եւ բոլոր կասեն՝ ճիշտ են ասում: Իսկ սեպարատիստներին պատժում են, չեն բանակցում նրանց հետ: Մենք պետք է դա հասկանանք: Դրա համար ՀՀ քաղաքականությունն ուղղված է նրան, որ բացառվի Արցախի հայաթափումը: Երբ մենք պնդում ենք, որ Արցախը Ադրբեջանի մաս չի, մենք պատերազմի առիթ ենք տալիս հարձակվել Ղարաբաղի վրա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ տարբերակով է դա հնարավոր անել, պատգամավորը պատասխանեց. «Այդ տարբերակը որ իմանայինք, երեկ արդեն արած կլինեինք: Բացառել նշանակում է առիթ չտալ հայաթափելու Արցախը: Դրա համար Հայաստանը հիմա ասում է՝ եկեք քննարկենք անվտանգությունը, եւ բոլորն ասում են՝ ճիշտ է»:

Խաչատրյանը նկատեց, որ ռուս խաղաղապահների գոյությունն Արցախում երաշխիք չէ, որովհետեւ Հայաստանի պնդումը, որ պետք է խաղաղապահները երկար մնան, Ռուսաստանի պաշտպանությանը չարժանացավ:

«Բոլոր նրանք, որոնք Ղարաբաղի խնդիրը կապում են Հայաստանի մոտեցումների հետ, նրանք շառլատաններ են, անլուրջ մարդիկ են: Հայաստանը չունի այն ուժը, որ Ղարաբաղը հեռացնի Ադրբեջանից: Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»,-ասաց նա:

Առավել մանրամասն տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր