Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

11 նոյ 2022 18:07

Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանի գերեզմանատներից մեկի վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասված է․
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Բ. Հ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, Է. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես` 2022թ. մայիսին Բ. Հ.-ն իր գործառութային պարտականություններն իրականացնելիս հայտնաբերել է, որ գերեզմանատանը հուղարկավորված Մ. Պ.-ի գերեզմանատեղիի չափերը գերազանցում են օրենսդրությամբ սահմանված 2.5x5 քմ-ն, որից հետո, հայտնաբերված խախտման կապակցությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու փոխարեն, զանգահարել է հանգուցյալի որդուն՝ Է. Պ.-ին, ներկայացրել հայտնաբերված խախտումը, այնուհետև հանդիպել վերջինիս և խնդիրը կարգավորելու համար նրանից պահանջել կաշառք:

Արդյունքում` Բ. Հ.-ն 2022թ. մայիսի 12-ին Է. Պ.-ի կնոջ կողմից կատարված բանկային փոխանցմամբ Է.Պ.-ից որպես կաշառք ստացել է 200.000 ՀՀ դրամ, ինչի դիմաց դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ ձեռնպահ է մնացել իր գործառութային պարտականությունները կատարելուց:
Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Բ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին և ուժը կորցրել 2022 թվականի հուլիսի 1-ին) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Է. Պ.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր