Արցախում տագնապած են, սկսվել է Արցախի ապառազմականացման գործընթաց, փակվել է Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալը.«Հրապարակ»

Արցախի ՊԲ լրատվականից չպատասխանեցին մեր զանգերին։ Տեղեկատվությունը մեզ փոխանցած Արցախի քաղաքական շրջանակներում տագնապած են, որ սկսվել է Արցախի ապառազմականացման գործընթացը, որի մասին Փաշինյանը խոսեց օրերս՝ Սոչիի հանդիպումից հետո տեղի ունեցած կառավարության առաջին նիստի ժամանակ։
Նա ասաց, թե «Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է և չունենալ»։ Փաշինյանը չասաց, թե արդյոք Ալիևն ու Պուտինն ընդունե՞լ են իր առաջարկը, միայն նշեց, որ Արցախի իշխանությունների այդ առաջարկը մնում է ուժի մեջ»։