Միլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. ով է նա. «Ժողովուրդ»          Ապրիլի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայկական բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ    

15 նոյ 2022 11:10

Զելենսկին դիմել է Ինդոնեզիայի գագաթնաժողովին մասնակցող G20-ի առաջնորդներին.պատերազմն Ուկրաինայի դեմ պետք է դադարեցնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ինդոնեզիայի գագաթնաժողովին մասնակցող G20-ի առաջնորդներին։ Եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ պետք է դադարեցնել, իր տեսաուղերձում ասել է նա: «Ռուսական ավերիչ պատերազմը պետք է և հնարավոր է դադարեցնել։ Դա հազարավոր կյանքեր կփրկի»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։


Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը, փոխհատուցի պատճառած վնասը և հաստատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր