Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 նոյ 2022 19:30

Զելենսկին G20-ի գագաթնաժողովում ներկայացրել է խաղաղության հաստատման համար 10 պայման

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G20-ի գագաթնաժողովում ներկայացրել է հակամարտության կարգավորման համար խաղաղության բանաձևի 10 պայմանը։

«Կա խաղաղության ուկրաինական բանաձև: Խաղաղություն Ուկրաինայի, Եվրոպայի և աշխարհի համար: Եվ կան մի շարք լուծումներ, որոնք կարող են իրականացվել՝ իսկապես խաղաղությունը երաշխավորելու համար։ Մասնակցելով G20-ի գագաթնաժողովին՝ ես ներկայացրել եմ նման որոշումների առաջարկներ՝ կոնկրետ և ազնիվ»,- ասել է Զելենսկին։

«Եթե Ռուսաստանն ասում է, որ ցանկանում է վերջ տալ այս պատերազմին, թող դա ապացուցի գործողություններով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին G20-ի քննարկման համար ներկայացրել է խաղաղության հաստատման համար անհրաժեշտ հետևյալ 10 պայմանը.

ճառագայթային և միջուկային անվտանգություն,
պարենային անվտանգություն,
էներգետիկ անվտանգություն,
բոլոր գերիների և տեղահանվածների ազատ արձակում,
ՄԱԿ-ի կանոնադրության կյանքի կոչում և տարածքային ամբողջականության և աշխարհակարգի վերականգնում,
ռուսական զորքերի դուրսբերում և ռազմական գործողությունների դադարեցում,
արդարության վերականգնում,
էկոցիդի դեմ հակազդում,
էսկալացիայի կանխարգելում,
մարտական գործողությունների ավարտի ֆիքսում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Զելենսկու հայտարարություններն անվանել է «անիրատեսական» և «ոչ ադեկվատ»։ 

«Նրա ելույթից ես արեցի միայն մեկ եզրակացություն, որ նա դեռևս չի լսում արևմտյան խորհրդականներին»,- ասել է Լավրովը։

Ըստ նրա՝ Զելենսկու ելույթը «ռազմատենչ հռետորաբանություն էր, ագրեսիվ, ռուսատյաց»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր