Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

17 նոյ 2022 16:33

Կյանքին սպառնացող վտանգ կա.«Բևեռի» երիտասարդները պատրաստվում են նստացույցի

Բևեռի երիտասարդական թևը հայտարարում է նստացույց սկսելու մտադրության մասին։ տարածած հաղոևդագրության մեջ մասնավորապես ասված է.


«Հաշվի առնելով Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը` մենք` Բևեռի երիտասարդներս, շտապ կարգով իրականացնելու ենք նստացույց։


Մեր պահանջն է՝ հարգել մարդու կյանքի և առողջության իրավունքները, ըստ այդմ, քաղաքական պատվերի շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անարդարացիորեն բանտված Վարուժան Ավետիսյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց` կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով»։


Նստացույցը նախատեսված է վաղը   արդարադատության նախարարության շենքի մոտ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր