Մաթեմատիկայի ուսուցչուհին, ով խոստովանել է 15-ամյա աշակերտուհուն, որ նրա հանդեպ սեռական ձգում է զգում,ցմահ զրկվել է մանկավարժական գործունեության իրավունքից
Մեծ Բրիտանիայից 35-ամյա ուսուցչուհի Էյմի Ջոնսը, որին ութ ամիս ազատազրկման են դատապարտել 15-ամյա աղջկան գայթակղելու համար, ցմահ զրկվել մանկավարժական գործունեության իրավունքից: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հետաքննության տվյալներով՝ 2020 թվականի սկզբին Ջոնսը, ով աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի Բրիտանական Սեջֆիլդ քաղաքում, Դուրհեմ կոմսությունում, խոստովանել է 15-ամյա աշակերտուհուն, որ նրա հանդեպ սեռական ձգում է զգում։ Ուսուցչուհու և աշակերտի միջև սիրավեպ է սկսվել, որը տևել է 15 ամիս։ Երբ դեռահասը դարձել է 16 տարեկան, զույգը սկսել է հանդիպել Ջոնսի մեքենայում՝ սեքսով զբաղվելու համար։
Այդ մասին իմացել է կնոջ ամուսինը և անմիջապես հայտնել ոստիկանությանը։ 2021 թվականի նոյեմբերին դեռահասին բռնաբարած ուսուցչուհուն դատապարտել են 8 ամսվա ազատազրկման։ 2022-ի նոյեմբերին տեղի է ունեցել պաշտոնական հանցագործությունների հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշվել է Ջոնսին անժամկետ զրկել դասավանդման արտոնագրից։ «Ջոնսի իրավախախտումների չափազանց լուրջ բնույթը եւ այն, որ խոսքը երեխայի հետ սեռական կապի մասին է, որոշիչ գործոն է դարձել տվյալ որոշումն ընդունելիս», — ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ:
Դեռահաս աղջկա հետ սիրավեպի ժամանակ Ջոնսը համոզել է ամուսնուն, ում հետ բաց ամուսնության մեջ է եղել, որ հանդիպում է դպրոցի գործընկերներից մեկի հետ։ Ավելի ուշ պարզվել է, որ նա դա հորինել է դեռահասի հետ սիրավեպը թաքցնելու համար։
Ջոնսին արգելել են մուտք գործել Անգլիայի դպրոցների, քոլեջների, մանկատների և այլ հաստատությունների շեմը, որտեղ աշխատանքներ են տարվում երեխաների և երիտասարդների հետ։ Բացի այդ, դատարանի 2021 թվականի նոյեմբերի որոշմամբ՝ կինը 10 տարով ընդգրկվել է սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց ցուցակում։