Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը          Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում       Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին    

19 նոյ 2022 13:00

Հաղարծինում 18 օրական երեխան խեղդվել է արհեստական կաթից. մանրամասներ դեպքից

Հաղարծինում 18 օրական երեխան խեղդվել է արհեստական կաթից. մանրամասներ դեպքից

Armtimes.com-ը գրում է․ Երեկ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի տներից մեկում 18 օրական երեխայի մահն արհեստական կերից խեղդվելու հետեւանքով է եղել:

«Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկությունների՝ մայրը կերակրել է արհեստական կերով, ապա թողել, սենյակից դուրս եկել, իսկ երբ կրկին վերադարձել է սենյակ, հայտնաբերել է, որ երեխան չի շնչում:

Ըստ մեր աղբյուրի՝ հնարավոր է՝ երեխան տան անդամների ոչ ժամանակին նկատելու կամ անուշադրության պատճառով է մահացել:

ՀՀ քննչական կոմիետից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 18.25-ին, «Դիլիջան» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հաղարծին բնակավայրի տներից մեկը, որտեղ 2022թ. ծ., երեխան (տղա) մահացած է եղել:

Արտաքին զննությամբ երեխայի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են: Հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր