Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

19 նոյ 2022 15:30

Փաշինյանի աշխատակազմի շենքը թանկարժեք վերանորոգում են անում. Hraparak.am

Վարչապետի աշխատակազմի վարչական շենքը կրկին նորոգվում է, սակայն նորոգման ընթացքում որոշել են պայմանագրի նախնական գինը բարձրացնել, այսինքն՝ պետբյուջեից ավելի շատ գումար ծախսել վարչապետի աշխատակազմի շենքային պայմանները բարելավելու համար։ Վարչապետի աշխատակազմը ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ- պրոեկտ» ՍՊԸ-ի հետ, որն էլ պիտի իրականացնի Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու  Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։


Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 1-ին, շինարարական աշխատանքները, ըստ պայմանագրի, մեկնարկում են պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից և ավարտվում 100 աշխատանքային օր հետո։




Նոյեմբերի 16-ին, սակայն, լրացուցիչ համաձայնագիր է կնքվել ընկերության հետ, որով գումարն է ավելացվել, և աշխատանքների ավարտի ժամկետը սահմանվել դեկտեմբերի 25-ը։ Ընկերության հետ կնքված պայմանագրի գինը սահմանվել է 51 մլն 347 հազար դրամ՝ նախկին 38 մլն 790 հազարի փոխարեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր