ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

22 նոյ 2022 16:55

«ՌԴ նախագահը «Ոսկե ձկնիկ» հեքիաթի պառավի վիճակում է հայտնվել և կոտրած տաշտակի առաջ է արդեն, ի՞նչ երեսով է գալիս Հայաստան». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Ձախողելով Ռուսաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց այլ ճանապարհով վերականգնել Ռուսաստանի նախկին հզորությունը: Եվ քանի որ ԽՍՀՄ-ը հին ու նաֆթալինոտ է, անունը դրեց Միութենական պետություն և 2020-ի արցախյան երկրորդ պատերազմով սկսեց գործընթացը։
 
Շոյգուի գնահատած՝ ԼՂ «փայլուն օպերացիան» հույս առաջացրեց, և ՌԴ-ն մտավ Ուկրաինա, աչքի տակ ունենալով Մոլդովան, հետո Վրաստանը, հետո Ադրբեջանը, հետո միջինասիական հանրապետությունները՝ մինչև ԽՍՀՄ հիմնը՝ Союз нарушений... Ի հետևանս՝ կորցրեց ԵՄ-ի լոյալությունը, ԱՄՆ-ի հանդուրժողականությունը, Ուկրաինան կորցրեց ամբողջությամբ ու վերջնական, Հայաստանում ավելի շատ հակառակորդներ, քան համակիրներ ունեցավ, իսկ Միութենականի ստեղծման փոխարեն կասկածի տակ են հիմա ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն։
 
ՌԴ նախագահը «Ոսկե ձկնիկ» հեքիաթի պառավի վիճակում է հայտնվել և որ կոտրած տաշտակի առաջ են արդեն, հասկանում է նույնիսկ Մարգարիտ Սիմոնյանը։ Թե այսքանից հետո ՀՀ և Արցախի իշխանությունները ի՞նչ հույս են կապում հեքիաթի պառավի և ռուսական տարբերակի հետ, չեմ հասկանում, կամ ՌԴ նախագահը ի՞նչ երեսով է գալիս Հայաստան չգիտեմ, չնայած բացի Մինսկից էլ ո՞ւր կարող է գնալ որ…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր