Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին. «Ժողովուրդ»          Գյումրին ՔՊ չի ընտրելու ․ «Հրապարակ»       ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ»    

23 նոյ 2022 12:05

Երևանում անցկացվում է ՀԱՊԿ ԱԳ, ՊՆ նախարարների և ԱԽ քարտուղարների նիստը.ուղիղ

Երևանում ՀԱՊԿ ԱԳ, ՊՆ նախարարների և ԱԽ քարտուղարների նիստ է անցկացվում: Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։


Նիստի ընթացքում Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում:


Կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրելու հարցը:
Նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։


Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։


2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր