Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

24 նոյ 2022 10:28

Պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ռուսամետության ասպարեզում ռեկորդներ խփեց.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Նոյեմբերի 23-ին Երևան ժամանած ՀԱՊԿ ղեկավարներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմավորեց Նիկոլ Փաշինյանը, մյուսներին դիմավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պուտինի՝  Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ՝ 2019-ին, բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ Փաշինյանն անձամբ չէր գնացել օդանավակայան՝ դիմավորելու:


Իշխանականներն ու նրանց համակիրներն այն ժամանակ ցնծում էին Փաշինյանի «խիզախ» քայլից և հայտարարում, թե նախկինների պես իրենց իշխանությունը Ռուսաստանի ստրուկը չէ։ Սակայն պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ռուսամետության ասպարեզում ռեկորդներ խփեց։


Իսկ Սոչիի հանդիպման ժամանակ Փաշինյանն առաջարկեց երկարացնել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը՝ անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով։ Հանդիպումից մի քանի օր անց էլ հայտարարեց, թե դեռ 2021-ի հունվարին է ընդունել խաղաղության պայմանագրի՝ Ռուսաստանի առաջարկած տարբերակը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր