Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին          Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած       Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով    

25 նոյ 2022 12:02

Ինչու է Բաքուն օգոստոսին իր վերահսկողության տակ վերցրած Սարիբաբայում միայն նոյեմբերին նոր ականներ հայտնաբերել.Մարուքյան

Օգոստոսին Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա քաղաքը, բայց միայն նոյեմբերին հայտարարեց այնտեղ նոր ականներ հայտնաբերելու մասին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նաեւ հավելել է. «Ինչո՞ւ։ Քանի որ սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, հակահետևակային ականները տեղափոխեցին Սարիբաբա, որպեսզի Հայաստանին սուտ մեղադրանք ներկայացնեն Լաչինի միջանցքով զինամթերք տեղափոխելու և օգտագործելու մեջ»:



Հիշեցնենք, Մարուքյանը երեկ նույն հարթակում գրել էր․ «Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից հանել է հակահետևակային ականները, դրանք տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերների մոտ Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր