Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ          Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում       Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել    

25 նոյ 2022 12:18

«Չեմ կարծում, որ Հայաստանն ընդունակ է արգելափակել այդ միջանցքը». Ալիև

Բաքվում ընթացող միջազգային համաժողովի իր ելույթում Ադրբեջանի նախագահը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային. «Ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ մենք քննարկել ենք Զանգեզուրի միջանցքը: Չեմ կարծում, որ Հայաստանն ընդունակ է արգելափակել այդ միջանցքը: Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ: Այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, ընդհակառակը, ի շահ շահագրգիռ կողմերի են»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր