Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

25 նոյ 2022 14:26

Պեսկովը՝ Ռուսաստանում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջիկայում նախատեսված չէ», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման ուղղությամբ:

«Ռուսաստանը ոչ թե պատրաստ է, այլ անընդհատ արձանագրում է, որ իրավիճակի կարգավորման հարցում աջակցում է երկու պետություններին։ Նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը բանակցությունների անցկացման իր հարթակն առաջարկել։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր