Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

28 նոյ 2022 19:19

Հերքվել է այն տեսությունը, որ մարդը պետք է օրական 8 բաժակ ջուր խմի

Աբերդինի համալսարանի գիտնականները հերքել են այն տեսությունը, որ մարդուն պետք է օրական 8 բաժակ ջուր խմել։

Մասնագետների կարծիքով՝ այս քանակությունը կարող է չափազանց շատ լինել մարդու օրգանիզմի համար, քանի որ օրական պահանջվող ջրի քանակի կեսը բաժին է ընկնում սննդին։ Ուստի մարդուն անհրաժեշտ է օրական ընդամենը 1,3-1,8 լիտր ջուր խմել, ասվում է Science ամսագրի հոդվածում։

Հետազոտությանը մասնակցել են 8-96 տարեկան 5600 կամավորներ՝ 23 երկրներից: Փորձարկվողների շրջանում հարցում են անցկացրել ուտելու սովորությունների վերաբերյալ, ինչպես նաեւ նրանք դեյտերիումով հարստացված 8 բաժակ ջուր են խմել: Օրվա ընթացքում գիտնականները չափել են դեյտերիումի անհետացման արագությունը օրգանիզմից: Սա հնարավորություն է տվել չափել ջրի շրջանառությունը մարդու օրգանիզմում։

Պարզվել է, որ շոգ ու խոնավ պայմաններում եւ բարձր բարձրության վրա ապրող մարդիկ, ինչպես նաեւ մարզիկները, հղիները եւ կերակրող կանայք ավելի շատ ջրի կարիք ունեն, քանի որ ջրի շրջանառությունը նրանց օրգանիզմում ավելի մեծ է։ Մնացածին բավական է օրական մոտ 1,5 լիտր ջուրը։ Գիտնականները նշել են, որ այս քանակի մեջ մտնում են այլ ըմպելիքներ, օրինակ՝ հյութերը կամ թեյը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր