Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 նոյ 2022 16:10

Իհարկե իմ կողմից վայնասուն չի լինելու.Ավինյանը պատրաստվում է մոտակա ժամանակում լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն՝ իմ հաստիքը

Սուրճ խմեցի, բաժակ նայողը ասեց, որ Ավինյանը պատրաստվում ա մոտակա ժամանակ լուծարի «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, այսինքն` ինձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
«Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար!!!

Սուրճ խմեցի, բաժակ նայողը ասեց, որ Ավինյանը պատրաստվում ա մոտակա ժամանակ լուծարի «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, այսինքն` ինձ:

Բաժակ նայողը ասեց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը:

Բաժակ նայողը ասեց նաև, որ քաղաքապետարանը օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա:

Իհարկե իմ կողմից վայնասուն չի լինելու` 50-նն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած:

ՀԳ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմեք»,-գրել է Մկրտչյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր