Գործում է բումերանգի օրենքը.88-ին ցավակցություններ ոխերիմ եղբորից չեղան, իսկ կրտսեր եղբորից եղան` շնորհավորանքներ, օգնություն` 4 վագոն... թռչնաղբով «լվացված» ծածկոցներ          Թշնամուն պետք է բացատրել նման ողբերգությունների ծագումը.իրականացավ իրենց դավանած Ղուրանի ալ-Մաիդա սուրահի պատվիրանը       Ուկրաինայում ակնկալվող թեժ մարտերին ընդառաջ ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում    

29 նոյ 2022 11:02

Մինչեւ Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երեւի չհանգստանա, իսկ Բրիտանիային էլ պետք է Սյունիքի միջանցքը

Մինչեւ Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երեւի չհանգստանա. Ռուսաստանը նմանապես իր շահերով է շարժվում, ինչը նույնպես բնական է, սակայն հիմա պարտությունների փուլում է գտնվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Բրիթիշ Փետրոլիումը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումները Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումները, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի, շրջանցելով  ռուսական ու իրանական տարածքը։ Հաշվի առնենք նաեւ այն, որ 2020 թվականի պատերազմից հետո, նոյեմբերին, 18 միլիարդ լրացուցիչ ներդրումների է կատարել Թուրքիայում, նաեւ 100 միլիոն ռազմական ոլորտում, դա ընդամենը արցախյան պատերազմի "հաջողված կոմպանիայի" արդյունքի համար միանվագ խրախուսական բոնուսներն էին։ Սա արցախյան պատերազմի աշխարհքաղաքական պատճառներից ընդամենը մեկն է։ Մյուս ասպեկտները մի կողմ դեռ թողնենք։


Հիմա գանք Ֆրանսիային։ Ֆրանսիական Total-ն ընդամենը 1 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանում, իսկ մյուս ոլորտների հետ միասին ընդամենը 3 միլիարդ (դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ներդրումները Ֆրանսիայում մոտ 6 միլիարդ է), նաեւ 2017-ին Total-ը 4,8 միլիարդի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Տրամպի դուրս գալուց հետո Ֆրանսիան իրեն տուժած է համարում։


Ֆրանս-անգլիական դարավոր մրցակցությունը հատկապես սրվեց Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո ու հիմա Ֆրանսիան ցանկանում է պատասխան հարված հասցնել Բրիտանիային, ադրբեջանական էներգակիրները Եվրոպա մատակարելու գործին խանգարելով։ Դրա համար Ֆրանսիայի Սենատը ակտիվացել է։ Մինչեւ Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երեւի չհանգստանա։ Ռուսաստանը նմանապես իր շահերով է շարժվում, ինչը նույնպես բնական է, սակայն հիմա պարտությունների փուլում է գտնվում։


Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, մարդիկ գործ են անում, բայց դա ոնց բացատրես կողմնորոշումներով կյանքը ընկալող ու Վիլսոնի չորացած հավկիթներից դեռեւս կախված զանգվածին»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր