Ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում          Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ       Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում Վրաստանին սպառնում է պատժամիջոցներ    

29 նոյ 2022 13:37

Ադրբեջանը ձգտում է գաղտնի պահել.Վարանդայում սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով ադրբեջանցի զինվորներ են սպանվել

Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով 2020թ. պատերազմի ժամանակ Արցախ տարված ահաբեկիչները խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի սահմանին, այլև հենց ադրբեջանցի զինվորների հետ՝ պարբերաբար զինված բախումների մեջ ընկնելով։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանն ու նշել, որ Ադրբեջանի իշխանությունը ձգտում է գաղտնի պահել բախումների փաստը՝ չնայած 11 ադրբեջանցի արդեն իսկ սպանվել է ահաբեկիչների հետ բախումների ընթացքում։

«Արցախի գրավյալ Վարանդայում (Ֆիզուլի) 11 ադրբեջանցի զինվորներ են սպանվել սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով։

Հիշեցնեմ, որ 2020թ․ պատերազմի ժամանակ Ադրբեջանը և Թուրքիան մեծ թվով ահաբեկիչներ բերեցին Արցախի դեմ կռվելու, որոնց մեծ մասը պատերազմից հետո մնաց գրավյալ Ջրականում (Ջեբրայիլ) և Կովսականում՝ հետագայում Իրանի դեմ օգտագործվելու համար։

Հիմա ահաբեկիչները խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի սահմանին, այլև հենց ադրբեջանցի զինվորների հետ՝ պարբերաբար զինված բախումների մեջ ընկնելով։

Ադրբեջանի իշխանությունը ձգտում է գաղտնի պահել բախումների փաստը և սպանված ադրբեջանցիներին հավանաբար կներկայացնի որպես ականների վրա պայթյունների զոհեր»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր