ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

29 նոյ 2022 15:44

Սենսացիոն տեղեկություն հնդկական կայքից․ Ինչո՞ւ 2020թ․պատերազմի ժամանակ զենք չեն բերել

Հայ-հնդկական ռազմական համագործակցության ֆոնին՝ «Indian Defance Reasearch Wing» լրատվական կայքը սենսացիոն տեղեկություն է հայտնել, թե 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է արտակարգ ռեժիմով զենք-զինամթերք և այլ ռազմական պարագաներ ուղարկել հետաձգված վճարման պայմանով։

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմը համաձայնել է Հնդկաստանից նման օգնությանը, սակայն չէին կարողացել կազմակերպել օդային փոխադրումները, որոնք կարող էին ռազմական բեռը հասցնել Երևան։ Կայքը նշում է, թե Հայաստանն ունի 2 «ԻԼ 76» սովետական ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք չեն կարողացել ուղարկել Հնդկաստան։

Հնդկական աղբյուրները չեն նշում, արդյո՞ք այս հանգամանքը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով և այլ երկրների արգելքով, թե՞ Հայաստանի գործող վարչախումբն է ամեն ինչ արել Հնդկաստանից զենքի ներկրումները խափանելու ուղղությամբ, սակայն փաստ է, որ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հայկական կողմը զենքի լրջագույն անբավարարություն է ունեցել, ինչն էլ ազդել է ռազմական գործողությունների վրա՝, վերջնարդյունքում հանգեցնելով Հայաստանի խայտառակ պարտությանը։

Թերևս ռազմական վերլուծաբաններն ավելի մանրամասն կանդրադառնան հնդկական լրատվամիջոցների սենսացիոն տեղեկությանը, սակայն գործող իշխանություններն իրենք էլ ունեն պարտավորություն պարզաբանելու և հայտնելու թե ո՞րն է եղել պատճառը, որ այդպես էլ Հնդկաստանից չենք կարողացել համապատասխան զենք ստանալ և այն օգտագործել թշնամու դեմ պայքարում։ Իհարկե, փաշինյանական վարչախմբից այս առումով որևէ ակնկալիք չկա։

Իշխանությունները վաղուց ապացուցել են, որ Արցախն իրենց համար բեռ է , որից ցանկանում էին ամեն գնով ազատվել, իսկ Հնդկաստանից ստացվող զենքը կարող էր դժվարացնել իրենց այդ ապիկար քաղաքականությունը, սակայն գոնե ռազմական ղեկավարությունը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ի՞նչ է կատարվել իրականում և ո՞վ է եղել Հնդկաստանից զենք չբերելու իրական մեղավորը։
1or.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր