Տեսանյութ. Թուրքիայում երկրաժարժի զոհերի թիվը հասել է 76-ի. երկիր դիմել է միջազգային կառույցներին՝ օգնության խնդրանքով          Սիրիայում ուժեղ երկրաշարժից զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել մոտ 500-ը․ զոհերի թվում կան հայեր       ՀՀ-ն պետք է կատարի Ադրբեջանի պահանջները, որից հետո հնարավոր կլինի խոսել սահմանների բացման հետ կապված քննարկումների մասին.Թուրքիայի առեւտրի նախարար    

29 նոյ 2022 18:08

Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել

Մեքսիկայում առաջին անգամ պոչով երեխա է ծնվել։ Պոչի երկարությունը 5,7 սմ է, հայտնում է Journal of Pediatric Surgery Case Reports-ը։

Բժիշկների խոսքով՝ աղջիկը ժամանակին  է ծնվել, մոր հղիությունն առանց բարդությունների է ընթացել։

Հոդվածում նշվում է, որ պոչի կառուցվածքը փափուկ է եղել՝ ծածկած մաշկով եւ բարակ մազերով, այն հնարավոր է եղել առանց ցավեցնելու շարժել, բայց ինքնակամ շարժումներ չեն եղել։ Երբ պոչն ասեղով ծակել են, երեխան լաց է եղել։

Ծնվելուց 2 ամիս անց երեխային կրկին զննելու ժամանակ բժիշկները նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել։ Ելունդը որոշվել է հեռացնել։

Բժիշկները անալիզի են ենթարկել աղջկա պոչը եւ պարզել, որ այն կազմված է եղել ոչ միայն փափուկ հյւսվածքից, այլեւ զարկերակներից, երակներից եւ  եւ նյարդերի խրձերից։

Մասնագետները հավելել են, որ նման պաթոլոգիայով ավելի հաճախ ծնվում են տղաներ, քան աղջիկներ։ Պտղի նորմալ զարգացման դեպքում պոչն աստիճանաբար հետ է քաշվում եւ վերածվում պոչուկի։

Իսկ եթե այն մնում է, ապա ելունդը կարող է առաջանալ ուռուցքների պատճառով, մյուս դեպքերում պոչը վերջավորություններ եւ զարկերակներ ունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր