Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում          Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ       Տեսանյութ.Սիրիայում հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Թեհրանն ունի դրա ապացույցները    

30 նոյ 2022 16:29

Հիվանդագին սպասում կա, որ «աշխարհը կդատապարտի ադրբեջանական ագրեսիան, և ամեն ինչ կվերադառնա հայանպաստ հուն», չի լինելու դա

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․


«Բանակցությունների, այսպես կոչված, բրյուսելյան հարթակի մասին տեսակետ արտահայտել եմ ի սկզբանե․ անիմաստ է երևակայել, թե Եվրամիությունը (Ֆրանսիան էլ վրադիր) կամ Միացյալ Նահանգները ջանք են գործադրելու, որպեսզի նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն իրավապայմանագրային տեսքի բերվի, և Հայաստան-Ադրբեջան խաղաղություն հաստատվի։ Անպտուղ երևակայություն է, երբ ասում են, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԼՂ հարցը փակված չեն համարում։ ԼՂ հարցը փակված չէ հենց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։


«Եռաֆազ միջնորդությունը» նոր էսկալացիայի հավանականությունը ոչ թե նվազեցնում, այլ երեք անգամ բարձրացնում է, որովհետև Վաշինգտոնը, Փարիզը կամ Բրյուսելը մեր տարածաշրջանում գործնական դերակատարություն կարող են ունենալ մի դեպքում․ եթե Ռուսաստանը կորցնի իրավիճակը կառավարելու լծակները, տեղի ունենա հայ-ադրբեջանական նոր բախում (ավելի լայնածավալ, քան՝ սեպտեմբերի 13-14-ին), և նոր զինադադար կնքվի՝ արդեն կամ ԱՄՆ-ի, կամ Ֆրանսիայի, կամ Եվրամիության միջնորդությամբ։


Մեզանում հիվանդագին սպասում կա, որ «աշխարհը կդատապարտի ադրբեջանական ագրեսիան, և ամեն ինչ կվերադառնա հայանպաստ հուն»։ Չի լինելու։ Մենք պարզապես ունենալու ենք նոր տառապանքներ և դառը հիասթափություններ։ 2020-ի պատերազմում ծանրագույն պարտության միակ հնարավոր «կոմպենսացումը» նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Ավելին կարող ենք ունենալ, եթե նոր պատերազմում գոնե Քելբաջար-Լաչին գիծը մաքրվի։ Այս իրավիճակում դրան կարող են հավատալ միայն ծայրահեղ ռոմանտիկները, իսկ նման արկածախնդրություն ներշնչել՝ հայ ժողովրդի ոխերիմ «բարեկամները»»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր