Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը          Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ       Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին    

02 դեկ 2022 17:31

Արտասովոր շարժումներ են նկատվում ռուսական ռազմական օդանավակայանում.Ռուսական ռմբակոծիչները նոր հարվածներ են նախապատրաստում Ուկրաինային

Դատելով Սարատովի մերձակայքում գտնվող Էնգելս-2 ռազմական օդանավակայանի արբանյակային պատկերներից՝ Ռուսաստանը կարող է նոր զանգվածային հրթիռային հարձակում նախապատրաստել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով ռազմավարական ռմբակոծիչներ։ Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին, հայտնում է Der Spiegel հրատարակությունը։

«Փաստացի արբանյակային պատկերները ցույց են տալիս արտասովոր շարժումներ ռուսական առանցքային ռազմական օդանավակայանում: Փորձագետները տեսնում են Էնգելս-2-ի զգոնության բարձրացում և զգուշացնում Ուկրաինայի վրա նոր հզոր օդային հարձակման մասին»,- գրում է Der Spiegel-ը:

Հրատարակության հրապարակած լուսանկարներում պատկերված են գրեթե երկու տասնյակ Tu-95 և Tu-160 հեռահար ռմբակոծիչներ։ Թռիչքուղու վրա կան բազմաթիվ խոշոր բեռնատար ինքնաթիռներ և բեռնատարներ, որոնք օգտագործվում են X-55 կամ X-101 թեւավոր հրթիռներ տեղափոխելու համար, գրում է Der Spiegel-ը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր