Շիրակամուտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյnւն՝ հրդեհի բռնկմամբ          Հնդկաստանը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի արագ կնքման հույս ունի       Վրաստանում 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել    

02 դեկ 2022 14:30

Ղարաբաղը, հարակից շրջանները Ադրբեջանինն են, մենք ուժեղ ենք և Ճիշտ ժամանակն է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և մի շարք անհիմն պնդումներ արել:

«Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ղարաբաղը, հարակից շրջանները Ադրբեջանինն են: Մենք պետք է Հայաստանին ձեռք մեկնենք և կարգավորենք հարաբերությունները: Ինչո՞ւ, որովհետև մենք ուժեղ ենք: Ճիշտ ժամանակն է սրա համար»,-նշել է Ահմեթ Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ հենց Ահմեթ Դավութօղլուի՝ Թուրքիայի արտգործնախարար լինելու ժամանակ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց չվավերացվեցին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր