ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

02 դեկ 2022 16:36

Տեսանյութ.Պատրա՞ստ եք Ադրբեջանի մռթին հասցնելու, նրանց գործողությունները շատ նման են մարտական գործողությունների վերսկսմանը

Ադրբեջանի գործողությունները շատ նման են մարտական գործողությունների վերսկսմանը, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


«Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին ակտիվ տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական ու ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը շատ նման է մարտական գործողությունների վերսկսմանը», - ասաց նա։

Աբրահամյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորում է ինչպես Արցախի ու Հայաստանի  առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը, ռազմական օբյեկտները, այնպես էլ՝ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին։


«Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է, այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է անում պետությունը, ի՞նչ է անում իշխանությունը՝ զսպելու, կանխելու կամ հնարավոր գործողությունների վերսկսման պարագայում Ադրբեջանի մռթին հասցնելու համար», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր