Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

03 դեկ 2022 18:11

Աշխարհում այդ ո՞ր ամենաթանկարժեք դեղամիջոցի մեկ դեղաչափն արժե 3,5 մլն դոլար

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել է Hemgenix դեղամիջոցը, որը ոչ միայն հեմոֆիլիայի գենային թերապիայի առաջին դեղամիջոցն է, այլև պատմության մեջ ամենաթանկ դեղամիջոցը, գրում է Oddity Central-ը:

Hemgenix-ի մեկ դեղաչափն արժե 3,5 մլն դոլար:

Հեմոֆիլիան ժառանգական արյունահոսության խանգարում է, որն առաջացնում է արյան մակարդման գործոնի անբավարարություն: Առաջացնում է ծանր և հաճախակի արյունահոսություն։

Այժմ ԱՄՆ-ում հեմոֆիլիայով հիվանդները բուժվում են հատուկ սպիտակուցի թանկարժեք ներերակային ներարկումներով։ Այն նպաստում է արյան մակարդմանը և կանխում արյունահոսությունը: 

Փենսիլվանիայում գտնվող CSL Behring դեղագործական ընկերությունը FDA-ի հաստատումից անմիջապես հետո հայտարարել է դեղամիջոցի 3,5 միլիոն դոլար արժեքի մասին՝ ասելով, որ դեղը, ի վերջո, կնվազեցնի առողջապահական ծախսերը: 

Այսպիսով, CSL Behring-ի դեղամիջոցը գերազանցել է Novartis-ի՝ ՝ ողնաշարի մկանային ատրոֆիայի բուժման համար Zolgensma գենային թերապիայի գնային ռեկորդը: Այս դեղամիջոցի մեկ դեղաչափի արժեքը մոտ 2 միլիոն դոլար է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր