ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

23 մայիս 2019 12:50

Երկրագնդում ամենաթանկարժեք դեղամիջոցը՝1,2-5 մլն դոլար,մեջքի մկանային ատրոֆիայի բուժման համար

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել նոր բժշկական դեղամիջոցին, որը նախատեսված է մեջքի մկանային ատրոֆիայի բուժման համար: Ըստ ամենայնի, այն կդառնա Երկրագնդում ամենաթանկարժեք դեղամիջոցը. արտադրողը պատրաստվում է այն վաճառել 1,2-5 մլն դոլարով:
Խոսքը դեղագործական հսկա Novartis-ի Zolgensma կոչվող դեղի մասին է: Սա պատմության մեջ հավանություն ստացած երկրորդ դեղն է մեջքի մկանային ատրոֆիայի բուժման համար՝ ծանրագույն հիվանդություն, որը հաշմանդամություն է առաջացնում: Սպինռազա կոչվող առաջին դեղամիջոցը նույնպես էժան չէ՝ մեկ դեղաչափն արժե 750 հազար դոլար: Մինչեւ Biogen ընկերության այս դեղի հայտնվելը մեջքի մկանային ատրոֆիան համարվում էր անբուժելի հիվանդություն:
Արժի նշել, որ այս դեղամիջոցի հայտնվելը առայժմ չի թեթեւացնի ո՛չ պացիենտների, ո՛չ նրանց ազգականների կյանքը: Ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ այլ երկրներում դեռեւս չկան իրական գործիքներ, որոնք դեղագործական հսկաներին կստիպեն իրենց դեղերի համար տիեզերական գներ չսահմանել: Դրանից բացի, Biogen-ը եւ Novartis-ը հիմա մարքեթինգային պատերազմ են վարում, եւ այս դիմակայության արդյունքը նախադեպ կդառնա հազվադեպ հիվանդությունների դեմ դեղամիջոցներ թողարկելիս ապագայի գների սահմանման վրա:

Նշենք, որ դեղամիջոցի արժեքը կախված է շատ գործոններից: Կարեւոր դերակատարում ունի, օրինակ, թե որքան մեծ կլինի պահանջարկը: Եթե դեղը նախատեսված է, օրինակ, մրսածության բուժման համար, ապա նրա պոտենցիալ հաճախորդներ կարող են դառնալ միլիոնավոր մարդիկ, իսկ դա նշանակում է, որ գինը բարձր չի լինի: Իսկ եթե դեղը ստեղծվել է որեւէ հազվադեպ հիվանդության բուժման համար, եւ հնարավոր սպառողների թիվը կազմում է հազարավոր մարդ, ապա դեղամիջոցի արժեքը չափազանց բարձր կլինի: Հատկապես եթե հաշվի առնենք, որ դեղագործական ընկերությունները հարյուրավոր միլիոն դոլար են ներդնում հետազոտությունների մեջ, իսկ նրանց մեծ թվով հեռանկարային դեղամիջոցներ այդպես էլ մինչեւ շուկա չեն հասնում՝ փորձարկումները չհաղթահարելով: Հենց այս պատճառով ընկերությունները պետք է փոխհատուցեն իրենց ծախսերը շուկա դուրս եկած դեղերի բարձր գների միջոցով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր