Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»          ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»       Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»    

05 դեկ 2022 10:17

Իրեն մարգարե է հռչակել եւ ունեցել 20 կին, որոնց թվում կան ինը տարեկան աղջիկներ, այդ թվում՝ իր դուստրը

Արիզոնայի 46-ամյա բնակիչն իրեն մարգարե է հռչակել եւ 20 կին ունեցել, որոնց թվում կան ինը տարեկան աղջիկներ, այդ թվում՝ իր դուստրը։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ՀԴԲ-ի տվյալները։

Նշվում է, որ բազմակնության պաշտամունքի առաջնորդ Սեմուել Բեյթմանը զուգարանի փոխարեն դույլով կցասայլով է տեղափոխել կանանց ու անչափահասներին։ Տղամարդը կալանավորվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Այժմ նա գտնվում է կալանքի տակ՝ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։

Daily Mail-ը գրում է, որ Բեյթմանը գլխավորում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի ֆունդամենտալիստական Եկեղեցու (FLDS) արմատական մորմոնական ճյուղավորման խումբը: ՀԴԲ գործակալը, վկայակոչելով վկաների ցուցմունքները, գործի նյութերում գրում է, որ տղամարդը «սկսել է իրեն մարգարե հռչակել» եւ հայտարարել Է 2019 թվականին իր դեռահաս դստեր հետ ամուսնանալու մտադրության մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր