ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն       Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ    

05 դեկ 2022 12:30

Չենք լսում, որ թուրքը մեզ ասում է՝ էլի եմ առաջ գալու.ամենավտանգավոր իլյուզիայի մեջ ենք, թե մեզնից այլևս ոչ մի բան կախված չէ

Երկրի գլխավոր իլյուզիոնիստը տարանջատվել է բոլորից՝ երկրից, պետական համակարգից, թիմակիցներից։ Միայն պարբերաբար հայտարարում է, որ վտանգը մեծ է, էլի է աղետ լինելու։ Բայց  իլյուզիան այլևս այնքան մասշտաբային է, որ դրա´ն էլ լսող չկա։


Մենք տվեցինք շուրջ 5000 զոհ ու «չնկատելու տվեցինք», մենք սեպտեմբերին տվեցինք 200–ից ավելի զոհ՝ Երևանից երեք ժամվա հեռավորության վրա, ու ավելի խորությամբ փակվեցինք մեր իլյուզիաներում, հիմա էլ փողոցներն ենք տոնական զարդարում։


Մեզ հին իներցիայով շարունակում է թվալ, թե կա 7 շրջանից կազմված անվտանգության գոտի, թե կան անվտանգության մյուս երաշխիքները։


Մենք իլյուզիայի մեջ ենք, թե բանակցում ենք, արտաքին քաղաքականություն ենք վարում, թե գործոն ենք։ Մենք իլյուզիայի մեջ ենք, թե մեր փոխարեն մեր հարցերը ինչ-որ մեկը կլուծի։ Եվ վերջապես ամենավտանգավոր իլյուզիայի մեջ ենք, թե մեզնից այլևս ոչ մի բան կախված չէ։


Սրանք արյունոտ, դեպի աղետ տանող իլյուզիաներ են, որից ամեն գնով պետք է դուրս գալ։


Երբ մի ողջ պետություն, ամբողջական ժողովուրդ կտրվում է իրականությունից, ուրեմն աղետ է լինելու։


Սուր, կենսական խնդիր է՝ ազգին կամ գոնե նրա գիտակից հատվածին իլյուզիաներից հանելը, իրական կյանք վերադարձնելը։ Սա է նոր լիդերության ճիշտ բովանդակությունը։


Այլևս «մեր, ձեր» օրակարգ չկա։ Պետք է դուրս գանք իլյուզիաներից, որ ճիշտ որոշումներ կայացնենք։ Բոլոր նրանք, ովքեր ունեն մտածելու ունակություն, թիմակիցներ են։ Ուրեմն ինչո՞ւ չստեղծել այդ թիմը։


Վահե Հովհաննիսյան


Այլընտրանքային նախագծեր խումբ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր