«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

05 դեկ 2022 19:05

Աշխարհը խառնվել է իրար.Թուրքիայի ու Հունաստանի զինված բախումը հավանական է 2023-ին,Հնդկաստան-Չինաստան հակամարտությունը կարող է գլուխ բարձրացնել

Բրիտանական «The Economist» պարբերականը կանխատեսումներ է արել 2023-ին տեղի ունենալիք հավանական իրադարձությունների վերաբերյալ։ Ըստ ամսագրի՝ աշխարհաքաղաքական լարվածություններն ու տնտեսական խնդիրները կշարունակեն կազմել գալիք տարվա օրակարգը։

Ըստ  «The Economist»-ի՝ էներգակիրների գները, գնաճը, բարձր ջերմաստիճանը, երաշտը, բարձր արժույթը, տնտեսական ընդարձակումը և պարենային սակավությունը կախված են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, սակայն Ուկրաինայի առաջխաղացումը կարող է սպառնալիք դառնալ Պուտինի համար, և, որ ամենահավանական տարբերակն է, այս հարցը կմտնի փակուղի։

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական զարգացումներին, ապա Թուրքիայի ու Հունաստանի լարվածությունն Էգեյան ծովում կարող է հանգեցնել թուրքական կողմի միջամտությանը։

«Չինաստանը կմտածի, որ Թայվան մտնելու համար ավելի հարմար ժամանակ էլ չի լինի, քանի որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա կկենտրոնանա։ Այլ տարածաշրջաններում ևս կարող է նկատվել հակամարտությունների ռիսկի աճ, իսկ Հիմալայներում Հնդկաստան-Չինաստան հակամարտությունը կարող է գլուխ բարձրացնել»,- նշվում է հոդվածում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր