Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

03 մայիս 2024 11:57

Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ. ԱՄՆ Ազգային հետախուզություն

Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ. ԱՄՆ Ազգային հետախուզությունՌուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում, ներառյալ Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, փոխանցում է Bloomberg-ը։

«Սա առաջին անգամն է, որ մենք տեսնում ենք, որ Չինաստանը և Ռուսաստանը համագործակցում են Թայվանի շուրջ հարաբերություններում և ընդունում են, որ սա այն ոլորտն է, որտեղ Չինաստանը միանշանակ ցանկանում է, որ Ռուսաստանը համագործակցի իրենց հետ: Մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու նրանք չհամագործակցեն»,-ասել է նա:

Հեյնսը նշել է, որ երկրների միջև այսպես կոչված «անսահման գործընկերությունը» ամրապնդում է Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը իսկապես բոլոր ոլորտներում՝ քաղաքական, ռազմական, տեխնոլոգիական և տնտեսական:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր