«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

06 դեկ 2022 11:10

Քաղցկեղային այս պալարից՝ Ադրբեջան-Թուրքիա տանդեմ, ազատվելու միակ ելքն է...չի բացառվում, որ Թեհրանը վերջնականապես կորոշի կտրել թշնամական «բռունցքի» բազուկը

Բաքվի և էրդողանական բարբարոսական վարչախմբերի կողմից Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման թալիշներով բնակեցված և Արցախից բռնազավթված մերձարաքսյան գոտում համատեղ զորավարժության անցկացումը հերթական հանդուգն և լկտի քայլն է ուղղված Իրանի դեմ։  Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է Տելեգրամի էջում։


«Մերձավորարևելյան առյուծ Իրանին նման մարտահրավեր նետելն ակնհատորեն հղի է նրանով, որ իբր «Եղբայրական բռունցք» հորջորջվող այս ռազմական գործողությունից հետո, որի ընթացքում փորձարկվելու է նաև դեպի Իրան բարբարոսական զինուժի գետանցման սցենար, չի բացառվում, որ Թեհրանը վերջնականապես կորոշի կտրել թշնամական «բռունցքի» բազուկը հենց ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Թալիշստանի տարածքում։


Ակնհայտ է, որ թե՛ Բաքվի և թե՛ էրդողանական վարչախմբերը լավ հասկանում են, որ Իրանի վրա ուղղակի ռազմական հարձակումն աղետալի հետևանքներ կունենա նրանց համար, ուստի նման զորավարժության անցկացումը միտված է իբր զսպելու Թեհրանին՝ հատկապես Հայաստանի տարածքով իրենց պատրանքների «թուրանական միջանցքին» ի վերջո տիրանալու առումով։


Հետևաբար, հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա «թուրանական» տանդեմից բխող ընդհանուր գոյութենաբանական մարտահրավերները, Հայաստանը և Իրանը պետք է ձևավորվեն թեկուզ լռելյայն դաշինք՝ միմյանց հետ համակարգելով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման՝ բնական ազգային պետությունների ձևաչափի բերման ծրագրի ճանապարհային քարտեզը և գործողությունների հստակ հաջորդականությունն ու ռեսուրսները, որոնք մեկընդմիշտ ավարտին կհասցնեն քաղցկեղային այս պալարից մեր տարածաշրջանն ազատելու արդար և աստվածահաճո գործը»,- գրել է իրանագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր