Լեդի Գագայի շներին առևանգողին դատապարտել են 21 տարվա ազատազրկման
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի շներին առևանգելու, ինչպես նաև նրա օգնականի սպանության փորձի համար կալանավորված տղամարդուն դատավճիռ են կայացրել: Այս մասին հայտնում է NBC News-ը։
Դատարանը մեղադրյալ 20-ամյա Ջեյմս Հովարդ Ջեքսոնին դատապարտել է 21 տարվա ազատազրկման։ Հանցագործը հրաժարվել է դատավորի որոշման դեմ առարկություններից։
2021 թվականի փետրվարին Ջեքսոնը կրակել է երգչուհու շներին ուղեկցող քաղաքացուն, որից հետո վերցրել է երեք բուլդոգների, որոնցից մեկին հաջողվել է փախչել, և նրանց հետ սպիտակ ավտոմեքենայով փախել է։ Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը ձերբակալել է հինգ կասկածյալի, որոնցից երկուսը հանցագործության մասնակից են դարձել արդեն հարձակումից հետո:
Առևանգված կենդանիներին Գագային վերադարձրել են մի քանի օր անց, նրանց վերադարձի համար փոփ աստղը խոստացել է 500 հազար դոլար պարգև։ Նշվում է, որ հարձակվողները չեն ճանաչել կենդանիների տիրոջը, սակայն հանցագործություն են կատարել ֆրանսիական բուլդոգների բարձր արժեքի պատճառով: Լավ տոհմածառ ունեցող շան գինը կարող է հասնել 10 հազար դոլարի: